Արմինֆո.Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
<Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին>,- նշել է նա։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Ղարաբաղի 85-ամյա բնակչուհի (Հադրութ) Եվգենիա Բաբայանին եւ 84-ամյա Միշա Մելքումյանին: Սակայն, Մելքոնյանին չեն տեղափոխել ՀՀ, քանի որ առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։