Արմինֆո.ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է դատապարտի ադրբեջանական զորքերի նողկալի գործողությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
Նրա խոսքով, Ղարաբաղում ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել, գնդակոծվել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19 հիվանդների բուժման համար, պատմական եկեղեցին եւ բազմաթիվ այլ քաղաքացիական կառույցներ ամբողջ Արցախում: <ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ նողկալի գործողությունները>, - գրել է կոնգրեսականը: