Արմինֆո. Ֆրանսիայի Վիեն կոմունայի հայկական շրջաններում թուրքերը շարունակում են սպառնալիքներ հնչեցնել հայերի հասցեին, հարձակվում են ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ են կատարում ։ Այս մասին ասվում է ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի ՝ վերջին շրջանում սա 4-րդ նման դեպքն է ։ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) հայերի խաղաղ ցույցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Ղարաբաղի աջակցության ակցիայի մասնակիցները հարձակման են ենթարկվել։ Երկու հայ դանակահարվել է։ "Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը հակամարտության գոտուց դուրս են տեղափոխում երրորդ երկրների տարածք եւ սադրիչ գործողություններ են իրականացնում", - նշում է Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը: