Արմինֆո. Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը (Leo Housakos) կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին տեղեկացնում Է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
Կանադայի Սենատը կոչ է անում Կանադայի կառավարությանը անհապաղ դատապարտել Արցախի Հանրապետության դեմ համատեղ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, սատարել Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու մշտական արգելքին, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը և էսկալացիայի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ շարունակվող հարձակումների պատճառով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը>,-հայտարարել Է սենատորը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի կառավարությունն արգելել էր ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա: