Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել է ԱԱԾ մամուլի կոնտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը: Ընդ որում, նա չի հաղորդել Կարումյանի ազատման պատճառները։
Գևորգյանը նաև հաստատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնից Գագիկ Թևոսյանի ազատման մասին տեղեկությունը: Նա նշել է, որ այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել գերատեսչության կայքում:
Նշենք նաև, որ նախօրեին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին այդ պաշտոնում փոխարինել է Արման Մարալչյանը։
Հարկ է նաեւ նշել, որ հոկտեմբերի սկզբին պաշտոնանկ էր արվել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով պաշտոնավարեց մոտ 4 ամիս: