Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ցուցադրվել է գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էմին Բախշալիևի հարցաքննությունից մի հատված, որում վերջինս պատմել է Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը թուրք զինծառայողների մասնակցության մասին։
"Տարբեր զորավարժությունների և պատրաստությունների ընթացքում մեզ հետ հրահանգավորում են անցկացրել թուրք զինծառայողները։ Այդ վարժանքները տևել են մոտ 10 օր։ Մեզ ասացին, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի", - ընդգծել է Բախշալիեւը։ Նա նաև նկատել է, որ թուրքերը զինվորական համազգեստով էին՝ առանց կոչումների։ "Մեզ հրամայել են հնարավորինս շատ հայերի սպանել։ Մենք հրթիռային համակարգեր ենք տեղակայել երկրի խիտ բնակեցված շրջաններում, բնակելի տների մոտ եւ բակերում։ Ռազմական գործողությունների ընթացքում մենք այդ հրթիռները կիրառել ենք", - նշել է Բախշալիեւը։