Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով։ Այդ մասին հայտարարել Է Լատվիայի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Մաժեյքսը՝ ադրբեջանալատվիական միջգերատեսչական քաղաքական խորհրդատվությունների ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացներին՝ Հարավային Կովկասի իրավիճակի համատեքստում։
Մաժեյքսը կրկին հիշեցրել Է Լատվիայի դիրքորոշումն այս հարցում, մասնավորապես, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների հիման վրա: