Արմինֆո.Ադրբեջանա-թուրքական ռազմական հատուկ քարոզչությունը շարունակում է բացահայտ հիմարության, տեղեկատվական նյութերի անտրամաբանականության ռեկորդներ սահմանել։
Չիմանալով, թե ինչպես գրագետ "մարել" Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում արգելված ահաբեկչական կազմակերպությունների եւ խմբավորումների ակտիվ ներգրավման փաստի առնչությամբ միջազգային հանրության վրդովմունքը, թուրքական "Անադոլու" գործակալությունը, իր երկրի հատուկ ծառայությունների մատուցմամբ, սկսել է ավելի ակտիվ արծարծել քրդական թեման։
Գործակալության տեղեկատվության համաձայն, որն ստացվել է թուրքական հատուկ ծառայություններից, Հայաստանն, իսբր, Սիրիայից եւ Իրաքից PKK-ի զինյալների է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ։ Ընդ որում, չիմանալով, թե ինչպես ներկայացնել այդ կեղծ թեզը "միամիտ" ընթերցողին, թուրքական հատուկ քարոզչությունը հորինել է Լեգենդը այն մասին, թե՝ PKK-ի ուժերն, իբր, տեղակայված են Շուշիում՝ Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով։ Լեգենդն ասում է, որ ահաբեկիչների զոհվելու դեպքում հայկական կողմը ծրագրում է նրանց ներկայացնել որպես Ադրբեջանի կողմից Սիրիայից ներգրավված վարձկաններ:
Լեգենդի անտրամաբանական լինելը չափից դուրս է, քանի որ միայն հոգեկան խանգարում ունեցող մարդիկ կարող են հավատալ, որ PKK-ի ջոկատները կհամաձայնեն գալ Ղարաբաղ։ Մեկ ապատեղեկատվական կրակոցով երկու նապաստակ սպանելու Անկարայի փորձը, պարզապես, անգրագետ է թվում՝ ընդսմին պահպանելով "երբ նույն սուտը կրկնում ես շատ անգամ, այն, կարծես թե, ճշմարտություն է դառնում: Եվ ուրեմն, դու այլևս, նույնիսկ, չես ստում" սկզբունքը։