Արմինֆո. ԱՄՆ հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Այսպես, Փալոնեն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով պատմել է ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին:
<ԱՄՆ-ն պետք է այնպիսի կարեւոր քայլեր ձեռնարկի, ինչպես՝ պատժամիջոցների սահմանումը, որպեսզի Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերջ դնի օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների օգտագործմանը>, - գրել է Փալոնեն
Հիշեցնենք, որ Փալոնեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձեւ է նախաձեռնել, որը 30 կոնգրեսականների կողմից աջակցություն է ստացել եւ արդեն ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։