Արմինֆո.Կանադան 350 հազար դոլար կտրամադրի Կարմիր խաչին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման համար։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը, նշելով, որ մշտական կապի մեջ է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ ։
Ընդ որում, կանադացի դիվանագետը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել հակամարտությանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ մշակել վերիֆիկացման մեխանիզմներ: