Արմինֆո. Արտաքին կողմերը պետք է դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ "վտանգավոր, հրահրիչ և այլատյաց հռետորաբանությունը"։
Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հոկտեմբերի 22-ին Բրյուսելում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ "Բոլոր սուբյեկտները, այդ թվում ՝ արտաքին կողմերը, պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարտական գործողությունների շարունակմանը եւ հետագա զոհերին։ Սա ներառում է վտանգավոր, հրահրիչ և այլատյացության հռետորաբանության դադարեցում", - նշել է նա։
Բացի այդ, ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը կոչ է արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՝ առանց նախապայմանների և առանց հապաղելու: "Եվրամիությունը նախկինի պես կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ խստորեն պահպանել բոլորի կողմից համաձայնեցված հրադադարի ռեժիմը։ Քաղաքացիական անձանց դեմ ուղղված կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառող ցանկացած գործողություն պետք է անհապաղ դադարեցվի։ Գերագույն ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ կողմերը պարտավոր են լիովին պահպանել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը", - նշվում Է փաստաթղթում:
Չորեքշաբթի Արմեն Սարգսյանը տարածաշրջանւոմ տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ: ՆԱՏՕ - ում հատկապես մանրամասն քննարկվել է դաշինքի երկրներից մեկի՝ Թուրքիայի դերը Ղարաբաղի հակամարտության հարցում, սակայն հանդիպման արդյունքներով լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Սթոլտենբերգը ոչ մի գնահատական չի տվել Անկարայի գործողություններին ։