Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան (նստավայրը ' Հաագա): Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Հրամանագիրը ստորագրվել է վարչապետի առաջարկի հիման վրա' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: