Արմինֆո.Ներքին տեղահանված անձինք գնալով ավելի ու ավելի լուրջ խնդիր են դառնում Ադրբեջանի ռազմատենչ իշխանությունների համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմաբան Հայկ Դեմոյանը։
"Չնայած իշխանությունների կողմից շրջափակված սոցիալական ցանցերին՝ տեղեկատվության տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, պարզ է դառնում, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը բավական թանկ է նստում ոչ միայն ադրբեջանական բանակի, այլեւ հակամարտության գոտուն մոտ գտնվող ադրբեջանական բնակավայրերի բնակչության վրա", - ընդգծել է նա:
Ըստ Դեմոյանի տեղեկատվության ՝ տարբեր աղբյուրների համադրման հիման վրա պարզ է դառնում, որ մարտական գործողությունների հետևանքով իրենց տները ստիպված լքել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ։ Ընդ որում, այդ մարդկանց մեծ մասը նյութական կորուստներ է կրել։ Մասնավորապես, ամբողջությամբ դատարկվել են Շահումյանի շրջանի նախկին հայկական գյուղերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ ռազմական գործողությունների թատերաբեմում մնացել են միայն սակավաթիվ տղամարդիկ։
Նրա խոսքով ՝ անվտանգության նկատառումներով իրենց տներն արդեն սկսել են լքել, նույնիսկ, մարտական գործողությունների թատերաբեմից բավականին հեռու գտնվող գյուղերի ու քաղաքների բնակիչները։ Այդ շրջաններում լուրջ մտավախություններ կան հնարավոր ռմբակոծությունների և գնդակոծությունների, ինչպես նաև ադրբեջանական բանակի հնարավոր նահանջի վերաբերյալ։
"Իրենց տները լքել են Գյանջայի, Թարթառի, Աղջաբեդիի, Բարդայի, Միր Բաշիրի, Դաշքեսանի և մոտակա տասնյակ գյուղերի հազարավոր բնակիչներ։ Բոլոր այդ մարդիկ շարժվում են դեպի Ադրբեջանի արևելք։ Այսպիսով, ռազմական գործողությունների հետագա ծավալմանը զուգընթաց Ադրբեջանում նկատվում է տեղահանված անձանց թվի աճ և, համապատասխանաբար, իշխանությունների համար խնդիրների աճ ։ Եվ այդ ամենը թաքցնել ալիևյան ռեժիմի համար օրեցօր ավելի է դժվարանում", - ամփոփել է Դեմոյանը։