Արմինֆո.Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին փաստաթուղթ ներկայացնել օրենսդիր մարմին: Այս մասին նա գրել է Twitter-ում։
Նա նշել է, որ տարածաշրջանում ադրբեջանական իշխանությունների գործողություններին դիմակայելը հավասարեցվում է ԵՄ տարածքում իսլամի տարածման դեմ հանդես գալուն: "Այս շաբաթ ես Սենատ տեքստ կմտցնեմ, որպեսզի ճանաչենք Լեռնային Ղարաբաղը", - ընդգծել է Բուայեն:
Նրա խոսքով, փաստաթուղթը նաեւ կոչված է քննարկելու Բաքվի եւ Անկարայի գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: