Արմինֆո. Էրդողանը դասական ավտոկրատ է, իսկ արեւմտյան ժողովրդավարությունները գլուխները ավազի մեջ են մտցրել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կանադացի սենատոր Լեո Հուսակոսը ։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ Թուրքիան սպառնում է այնպիսի տարածաշրջանների, ինչպիսիք են՝ Սիրիան, Կիպրոսը, Արցախը և Միջերկրական ծովը ։
Այս առնչությամբ սենատորը քննադատել է Ջասթին Թրյուդոյի կառավարությանը։ <Լիբերալ իշխանություններն օրեցօր ավելի աբսուրդային են հնչում։ Չինաստանի դեսպանը սպառնում է կանադացիներին, իսկ Թուրքիան բացահայտ փորձում է ոչնչացնել հայ ժողովրդին ։ Եվ այն ամենը, ինչ մենք ստանում ենք Թրյուդոյի կառավարությունից, ուսերը թափահարելն է>, - գրել է Հուսակոս ։