Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական զինադադարի մասին պայմանավորվածությունները: Այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ ։
<Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից։ Ֆրանսիան չափազանց հետեւողական կլինի, որպեսզի ռազմական գործողությունների դադարեցումը շարունակական լինի, եւ շուտով առարկայական քննարկումներ սկսվեն>,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։