Արմինֆո.Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է "ՌԻԱ Նովոստի"-ն:
Բողոքի նոտայում նշվում է, որ ռուս խորհրդարանականն իր գործողությամբ խախտել է "Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները": Նոտայում նաեւ ասվում է, որ հոկտեմբերի 16-ին Միլոնովը հանդիպել է Արցախի ղեկավարի հետ եւ "մի շարք խիստ սադրիչ հայտարարություններ արել, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ լարված իրավիճակի էլ ավելի խորացմանը":
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ներառել է "սև ցուցակում"՝ Արցախ այցելելու համար: Ինքը ՝ խորհրդարանականը, ընդգծել է, որ Ստեփանակերտ Է մեկնել բացառապես հումանիտար հարցերով՝ մարդկանց օգնելու մտադրությամբ: Նա նաեւ մեկնաբանել է իրեն
"սև ցուցակում" ընդգրկվելու մասին հաղորդագրությունը: "Այն երկիրը, որը ուղարկում է թուրքական անօդաչու թռչող սարքեր, որպեսզի նրանք սպանեն կանանց, երեխաներին, ռմբակոծեն խաղաղ քաղաքները, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի սպիտակ ցուցակներում: Ես, ավելի լավ է, լինեմ սև ցուցակներում", - հայտարարել Է Վիտալի Միլոնովը ։