Արմինֆո. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարցմանն ի պատասխան, հոկտեմբերի 19-ին կքննարկի
իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, <ՌԻԱ Նովոստի>- ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը:
<Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունը նախատեսված է երկուշաբթի՝ ժամը 15: 00-ին>, - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով ՝ քննարկման խնդրանքով դիմել են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։