Արմինֆո.Մի քանի հայկական հաքերային խմբեր հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ։
Նրա խոսքով՝ հարձակումներից մեկի արդյունքում տեղի է ունեցել բանկային համակարգից մոտ 520 հազար մարդու անհատական տվյալների արտահոսք։ Մեկ այլ խմբի հարձակումը հանգեցրել է Ադրբեջանի բանկային համակարգում գործարքների մասին տվյալների արտահոսքի