Արմինֆո.Հանրապետական կոնգրեսական Բրեդ Շերմանն (Ben Sherman) առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ:
"Ժամանակն է, որ ԱՄՆ-ը Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ կիրառի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախում խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար ։ Ժամանակն է նաեւ առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում, ներառյալ զենքի վաճառքը, անվտանգության եւ ուսուցման ոլորտում օգնությունը", - գրել է կոնգրեսականը «Թուիթերի» իր էջում: