Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ընթացիկ բռնության հրահրման գործում Ռեջեփ Էրդողանի գերխնդիրը Ադրբեջանի փոխակերպումն է ապակայունացման տարածաշրջանային օջախի։ Իհարկե՝ իր լիակատար վերահսկողության տակ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
"Նման գամբիտի հիմնական նպատակը Ռուսաստանի և Իրանի միջև անխափան ցամաքային կապի խզումն է ։ Ինչպես նաև Իրանի հյուսիսային շրջաններ, Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա ահաբեկչական խմբավորումների անարգել մատակարարման ապահովումը", - ընդգծել է նա:
Այս լույսի ներքո՝ դիվանագետը նշել է Թուրքիայի կողմից Ադրբեջան արդեն ներկրված հազարավոր ծայրահեղական գրոհայինների ոչ բավարար լինելը' Անկարայի կողմից նման մասշտաբի խնդիրների լուծման համար: Այս լույսի ներքո, ըստ նրա կանխատեսումների, պետք է սպասել եկվոր արմատականների հետ տեղի ադրբեջանցի արմատականների միավորման գործընթացի ակտիվացում՝ իսլամիստական և պանթյուրքիստական գաղափարախոսության հիման վրա։ Դրանից հետո Անկարան իր ստեղծած հերթական հիբրիդային ահաբեկչական արտադրանքի միջոցով փորձելու է ներթափանցել, առաջին հերթին, Իրան։ Եվ այն ժամանակ արդեն կգա Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հերթը։
Ադրբեջանի կողմից Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումը նույնպես դիվանագետը դիտարկում է Անկարայի տվյալ աշխարհաքաղաքական համակցության համատեքստում: Նրա գնահատմամբ՝ այդպիսով Թուրքիան Ռուսաստանին բացահայտ հասկացնում է Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ազդեցության ապամենաշնորհացման անհրաժեշտության մասին։ Ասել է թե՝ նոր խաղացող Թուրքիան պատրաստվում է խախտել մինչև պատերազմը Արցախյան գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հաշվեկշիռը, ավելին՝ վերաձևել տարածաշրջանի քաղաքական քարտեզը։
Նման ազդակները, Մելիքյանի կանխատեսմամբ, մահացու վտանգ են պարունակում Ռուսաստանի հենց գոյության համար, այլ ոչ թե, պարզապես, տարածաշրջանում նրա ազդեցության կորուստ։ Հարավային Կովկասը Թուրքիայի տրամադրության տակ ընկնելու դեպքում Մոսկվան շատ շուտով կբախվի իր ներկայիս տեսքով Ռուսաստանի գոյության համար լրջագույն մարտահրավերների։ Իսկ Անկարայի նման ծրագրերի իրականացումը կասկածի տակ է դնում ռուսական պետականության կործանումը կանխելու հնարավորությունն իսկ։