Արմինֆո. Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել։
Ինչպես հաղորդում Է Կրեմլը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների սրումը: Մենք ցավում ենք եւ մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարեխղճորեն վերսկսելու կարգավորման էության շուրջ բանակցությունները՝ և առանց նախապայմանների առաջադրման":