Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տիրող իրավիճակին, խիստ մտահոգություն է հայտնվել շարունակվող մարտերի կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ղեկավարների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին: