Արմինֆո. Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ։
<Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։
Մյուս կողմից էլ, Ադրբեջանը, փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների եւ վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենից եկող վտանգը թե՛ իր երկրի, թե՛ իր քաղաքացիների եւ թե՛ ողջ տարածաշրջանի համար>,- գրել է նա։