Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունները խորապես անհանգստացնող են, բազմաթիվ մարդկային զոհերը, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում՝ խիստ մտահոգիչ: Այս մասին ասվում է Երեւանում եւ Բաքվում Գերմանիայի դեսպանատների համատեղ հայտարարության մեջ ։
<Միջազգային հանրությունը հստակ ակնկալիքներ ունի հակամարտության կողմերից և դրանք ներկայացնում է ՄԱԿ անվտանգության խորհրդում գերմանաֆրանսիական նախաձեռնությամբ ընդունված հայտարարության մեջ. <Հակամարտության երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները և հատկապես՝ գյուղերի ու քաղաքների հրետակոծումը: Կողմերն անհապաղ պետք է վերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթացող բանակցություններին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով>>,-նշված է հայտարարության մեջ։