Արմինֆո. Ռուսաստանի ազգությունների հարցերով դաշնային գործակալությունում (FADN) տեղի է ունեցել հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում համաձայնագիր Է ստորագրվել՝ Ռուսաստանի տարածքում կոնֆլիկտային դրսեւորումներ թույլ չտալու նպատակով:
<Լեռնային Ղարաբաղւմ սկսված մարտական գործողությունների արդյունքում գնդակոծության տակ են հայտնվում բնակավայրերն ու քաղաքացիական օբյեկտները, վտանգվում է խաղաղ բնակչությունը, կան զոհեր:
Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը և Ռուսաստանի հայերի դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը կարծում են, որ հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է։ Քաղաքական-դիվանագիտական կարգավորման կոչ ենք անում կողմերին։
Դիմելով հայրենակիցներին ՝ համառորեն խնդրում ենք պահպանել հանգստությունը, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և չտրվել սադրանքներին ։ Պետք է կշռադատված գնահատել իրավիճակը, հարգել և պահպանել մեր երկրի օրենքները, պահպանել ազգամիջյան համաձայնությունը։
Մենք կտրականապես դատապարտում ենք ռազմական հակամարտության ընդլայնման փորձերը, այդ թվում ՝ ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչներից կամավորներ ներգրավելու ճանապարհով ։
Հուսով ենք, որ մեր ժողովուրդների իմաստությունը, Ռուսաստանում խաղաղ ապրելու համատեղ պատմությունը օրինակ կծառայեն հակամարտող կողմերի համար և կնպաստեն Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղության և կայունության հաստատմանը>,- նշված է համաձայնագրի տեքստում։