Արմինֆո. Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի <Երախտագիտության> այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։
<Բացի այդ՝ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին>,-- հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։