Արմինֆո. ՌԴ ԱԳՆ-ում ռուս, ադրբեջանցի և հայ դիվանագետների եռակողմ հանդիպում չի կայացել։ Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՏԱՍՍ-ին:
"Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպաններ Փոլադ Բյուլբյուլօղլիի եւ Վարդան Տողանյանի հետ երեկվա հանդիպմանը, ապա այն համատեղ չի եղել։ Երկու հանդիպում է տեղի ունեցել, դրանք առանձին են անցել։ Դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակվել են մամլո հաղորդագրություններ: Մենք և իրենք՝ դեսպանները ծավալուն մեկնաբանություն տվեցինք այդ կապակցությամբ", - ասել է նա։
Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հերթականությունը՝ Զախարովան ընդգծել է, որ սուր իրավիճակներում այդ արարողակարգային հարցը երկրորդ պլան է մղվում: "Ավանդաբար, ֆորումներում, գագաթնաժողովներում եւ այլն կամ սահմանվում է ինչ-որ հատուկ կարգ, կամ, պարզապես, օգտագործվում է այբուբենը։ Այս իրավիճակի դրամատիզմը, այնուամենայնիվ, ենթադրում է առավելաապես կողմնորոշում հարցի լուծմանը, այլ ոչ թե արարողակարգային մասին: Սա բոլորն են հասկանում, դեսպանները նույնպես հասկանում են, այդ պատճառով՝ հարցեր չեն եղել", - ընդգծել է նա։
ՌԴ դիվանագետը նշել է, որ հանդիպումները տեղի են ունեցել ոչ ավանդական ձեւաչափով, քանի որ դրանց մասնակցել են ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ, այլեւ ՆԳՆ ներկայացուցիչները: "Մասնավորապես, եղել է մեր երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ (Ալեքսանդր Գորովոյ), իսկ ԱԳՆ - ից ներկա է եղել պարոն (Անդրեյ) Ռուդենկոն՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ", - պարզաբանել է նա:
Ինչպես նշել Է Զախարովան, հանդիպումների ժամանակ խոսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, բայց, գլխավորապես, հարց է բարձրացվել ադրբեջանական եւ հայկական համայնքների արձագանքի վերաբերյալ: "Այդ իրադարձություններն իսկապես նրանց սրտին են հարվածել, եթե հաշվի առնենք զոհերի թիվը, քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքների ավերածությունները։ Իրավիճակը, ինչպես հասկանում եք, լարված է, դա շատ աշխույժ արձագանք է գտնում", - պատմել է նա ։ - Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն այն հաաամայնքներին, որոնք բնակվում են Ռուսաստանի տարածքում, այլ նաև նրանց, ովքեր բնակվում են արտասահմանում և, միևնույն ժամանակ, հետխորհրդային տարածքից են և ռուսախոս են: Նրանք էլ են մեզ դիմում հարցերով" ։