Արմինֆո.<Ես աջակցում եմ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին>, - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի սենատոր Էդ Մարքին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանին Հայաստանի դեմ՝ ռազմական օգնությամբ եւ սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: <ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին>, - նշել է Մարքին: