Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթացել, հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ, փորձել է կրկին գրոհել հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին սեպտեմբերի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ։
Նրա խոսքով ՝ հակառակորդը կորուստներ է կրել ՝ մոտ 60 զինվորական և մեծ թվով զրահատեխնիկա, և հետ է շպրտվել ելման դիրքեր:
<Մարտերը շարունակվում են ։ Կցանկանայի ասել, որ դեռ երեկ Հայաստանի տարածքը ևս Ադրբեջանի ԶՈՒ կողմից ենթարկվել է գործողությունների։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանի օդուժը և անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել Վարդենիսին, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին ։ Մենք տեսագրություն էինք հրապարակել, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը, որին հարված էր հասցվել ։ Ավիացիա է կիրառվել նաև ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ ։ Այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են>,- ասել է Հովհաննիսյանը ՝ հավելելով, որ իրավիճակն առաջնագծում արագ փոխվում է ։
Ընդ որում, նա նշել է, որ խոսքը մարտական գործողությունների նոր ճակատի բացման մասին չէ, քանի որ Վարդենիսը գնդակոծվել է առաջին օրերից: Նա նաեւ հերքել է Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղեկությունները ՝ բարձրաստիճան հայ զինվորականների սպանության եւ Մարտունիում զորամասի լիակատար ոչնչացման մասին:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Նախիջևանի ուղղությամբ համեմատաբար հանգիստ իրավիճակ է։