Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: "Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ մարտական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ այժմ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը դիմակայության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, իսկ գլխավորը ՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները", - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: