Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ: <Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը ։ Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակի կայունացմանն ուղղված ։
Պատրաստվում է խոսակցություն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ>, - նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ։