Արմինֆո. Հայաստանի Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվել է եբրայերենի և հրեական մշակույթի ուսումնասիրման կենտրոն։ Բացման խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, ինչպես նաև եբրայերենի դասախոս Էմմա Ավագյանը եւ Իսրայելում Հայաստանի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը:
Իր ելույթում Ա. Սմբատյանը նշել է, որ ոչ վաղ անցյալում Իսրայելում բացվել է Հայաստանի դեսպանությունը, ինչը պատմական իրադարձություն է երկու երկրների համար: "Մենք սխալմամբ կարծում ենք, որ մեր մասին գիտեն բոլորը, բայց դա այդպես չէ, ուստի մենք պետք է աշխատենք մեր մշակույթը ներկայացնել աշխարհի տարբեր կետերում: Երկու կողմերի բարեկամության միջոցով մենք կարող ենք հասնել մեծ բարձունքների բազմաթիվ ոլորտներում, եւ այս կենտրոնը կլինի մեր հետագա քայլը դեպի այդ նպատակը", - հավելել է Արմեն Սմբատյանը։
Դեսպանը նաեւ լավ նորություններ է հաղորդել, պատմելով Թել Ավիվի համալսարանի ծրագրերի մասին, որը պատրաստվում է հայագիտության ամբիոն բացել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին և, հատկապես, պարոն Շահմուրադյանին՝ այս նախաձեռնությանը աջակցելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ։ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն, իր հերթին, նկատել է, որ եբրայերենի մասնագետների բացակայությունը շատ դժվարություններ է ստեղծում, և ուսանողներին խնդրել է շատ լուրջ վերաբերվել պարապմունքներին: "Մեզ պետք են թարգմանիչներ, չխոսելով այն մասին, որ մեզ անհրաժեշտ են եբրայերենի իմացությամբ էքսկուրսավարներ եւ լեզվաբաններ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի կապը Իսրայելի հետ է։ Իսրայելի հանդեպ մեծ հետաքրքրությամբ մարդիկ հաճախ են գալիս մեզ մոտ, և այժմ այդ կենտրոնը կօգնի մեզ, իսկ մենք էլ մեր հերթին կօգնենք ձեզ", - ժպիտով հավելել է Վարժապետյանը ՝ դիմելով համալսարանի ռեկտորին:
Նշենք, որ Կենտրոնը բաց է բոլորի համար, ուստի ցանկացողները կարող են դիմել եւ գրանցվել եբրայերենի եւ Իսրայելի մշակույթի ուսումնասիրության դասընթացներին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ