Արմինֆո. Երեւանում ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանում ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը, դիվանագիտական առաքելության ղեկավարը շնորհավորել է հավաքվածներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է Հայաստանի երիտասարդության շրջանում ռուսական կրթության նկատմամբ պահպանվող բարձր հետաքրքրությունը:
Բուհերի ներկայացուցիչները կիսվել են նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի հետ կապված սանիտարական սահմանափակումների ժամանակ ուսանողների հետ աշխատանքի փորձով, քննարկել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական կրթության առջև ծառացած հիմնական խնդիրները, նախանշել համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները: