Արմինֆո. Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացմանը, որը «Իմ Հայաստան» ծրագրի թանգարանային և արհեստագործական բաղադրիչների համատեղ նախաձեռնությունն է։
Թանգարանային խանութի նորարարական նախագիծը մարզային արհեստագործներին կապում է տեղական թանգարանների հետ` Հայաստանում թանգարանային խանութների նոր մոդելի փորձարկման համար:
Ասլամազյան քույրերի պատկերասրահը ուրախ է առաջարկել «Իմ Հայաստան» ծրագրի հինգ շահառու մարզերի (Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր) ավելի քան 20 արհեստագործների և Երևանի արվեստագետների կողմից ստեղծված ձեռագործ և յուրահատուկ գործերի մի շարք, ինչպես նաև թանգարանի սեփական արտադրությունը՝ ոգեշնչված քույրերի գունագեղ ստեղծագործություններով։ Խանութը բաց կլինի այցելուների համար ժամը 13։00-ից։ Թանգարանի տնօրինությունը կկարգավորի այցելուների հոսքը ըստ համավարակի կանոնների։-