Արմինֆո. Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի արտահայտած մտքերի քաղաքական բովանդակության բացակայությունը՝ գործարարը պետք է ընդհանրապես հրաժարվի որևէ քաղաքական գործունեությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ։
Հիշեցնենք, որ <Բարգավաճ Հայաստանը>, ՀՅԴ-ն եւ <Հայրենիք> կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են անցկացնելու ։ Երեք կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Եվ
գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը՝ կուսակցությունները հրավիրում են համապետական հանրահավաք։
<Մեր այսօրվա օրակարգը նախատեսում է, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ գործարարությամբ՝ գործարարը։ Երբ նախատեսված փոփոխությունները գործողության մեջ մտնեն՝ համապատասխան օրենքի տեսքով, Հայաստանում հիմա կամ հաջորդ ընտրություններին բոլորովին այլ իրողություն կլինի։ Համապատասխանաբար՝ քաղաքական դաշտում գործեն քաղաքականության կանոնները, բիզնեսում՝ բիզնեսի կանոնները։ Դա կապահովի երկու ոլորտների ներդաշնակ զարգացումը>, - ընդգծել է նա ։
Ծառուկյանի և մյուսների քաղաքական ակտիվության փորձերը Քոչարյանը պայմանավորում է իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերից հնարավորինս զերծ մնալու վերջիններիս ձգտմամբ ։ Նրա գնահատմամբ ՝ իրենք շատ լավ հասկանում են, որ ապօրինի հարստացման մասին օրենքի շրջանակներում մի օր քննիչը թակելու է նաև իրենց դուռը։
Խորհրդարանականը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ավարտին հասցնել սկսված բարեփոխումները՝ հեղափոխության արդյունքում ժողովրդի կողմից իրեն տրված մանդատի շնորհիվ: Ընդ որում, նա նշել է նաեւ երկրի անվտանգության համար խիստ վտանգավոր այլ միջոցների առկայությունը ՝ իշխանությունը ժողովրդական վստահության մանդատից զրկելու համար ։ Հիշեցնելով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին ՝ Քոչարյանն ընդգծել է, որ ներքին կայունությունը պետք է առաջնահերթություն լինի հայ ժողովրդի համար ։
Ըստ Քոչարյանի ՝ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերը ունեն ճյուղավորումներ, սկսում է Հյուսիս-հարավ ճանապարհից, գնում է մեկ այլ տեղ, գնում է բյուջեի հետ կապված պարտավորությունների չկատարում։ Խորհրդարանականն այս առնչությամբ հատուկ նշել է նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի դերը Հայաստանի ունեզրկման գործում ՝ սեփական հարստացման նպատակով ։
<Այս առումով լավ կլիներ, որ ընդդիմությունն իր հերթին ենթարկվեր սերնդափոխության։ Նման նորացված ընդդիմությունը ոչ թե կեղծված, այլ ավելի ընդգրկուն և բովանդակային նոր օրակարգ կառաջադրեր՝ ընտրված իշխանությանը պարտադրելով համապատասխան մակարդակի օրակարգ ձևավորել։ Մեզ պետք է ընդդիմադիր գործընկեր, որը մեր թիկունքին կշնչի և դրանով իսկ կպահպանի իշխանության որակը ։ Ցավոք, նման ուժեր այսօր ես չեմ տեսնում>, - ամփոփել է Քոչարյանը ։