Արմինֆո. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է COVID-19-ով:
Facebook-ի իր էջում Գեւորգյանը հաղորդել է, որ սեպտեմբերի 17-ին որոշակի ախտանիշների ի հայտ գալուց հետո ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: Հետազոտությունից հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, և սեպտեմբերի 18-ից նա գտնվում է ստացիոնար բուժման մեջ ։ Բուժման ընթացքում նրան կփոխարինի փոխմարզպետ Հարություն Ղուլյանը։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 47667 դեպք, ապաքինվել է 42676 մարդ, մահացել է 938-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3765 հիվանդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և մի շարք պաշտոնատար անձանց մոտ: