Արմինֆո. <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հերքում է տեղեկությունն այն մասին, որ դաշինքի շատ պատգամավորներ մտադիր են վայր դնել մանդատները: ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատգամավորը նշել է, որ եթե որևէ պատգամավոր վայր դնի մանդատը, հանրությունն առաջին հերթին կիմանա այդ մասին:
<Դրա համար պատգամավորը նախ պետք է հանդես գա հայտարարությամբ, ինչպես նաև պարզաբանի իր հեռանալու պատճառները ։ Սակայն, ուզում եմ ձեզ հա վաստիացնել, որ հիմա նման գործընթաց չկա ։ Խմբակցությունում տիրում է աշխատանքային մթնոլորտ, ոչ մի լարվածություն ու կոնֆլիկտ չկա>, - ընդգծել է Գրիգորյանը ։
Նշենք, որ ավելի վաղ <Իմ քայլը> խմբակցության երկու պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արմեն Փամբուխչյանը հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները: Ջուլֆալակյանը հայտարարել է, որ հեռանում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած հակասությունների պատճառով, իսկ Փամբուխչյանը հայտնել է, որ մտադիր է աշխատանքի անցնել գործադիր իշխանությունում: