Արմինֆո. Հայաստանում կառավարական ժամի ընթացքում հարգել են այս տարվա հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած տավուշյան դեպքերի զոհերի հիշատակը: Այս առաջարկով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանը նշել է, որ ադրբեջանական զինուժը ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև, ըստ նրա, հակառակորդը տարբեր տրամաչափի զենքեր է օգտագործում: "Նման իրավիճակը շարունակվում է արդեն երկու շաբաթ։ Երեկ ադրբեջանական կողմի զինծառայող է վիրավորվել։ Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա էսկալացիան կանխելու համար ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան միջոցներ", - հայտարարել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հաղորդվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: "Տավուշի իրադարձություններից հետո սահմանային տվյալ հատվածում լարվածությունը կրկնապատկվել է ։ Այսօր մենք, ցավոք, կորուստ ունենք։ Հույս ունեմ, որ առաջիկայում իրավիճակը կկայունանա", - եզրափակել է Տոնոյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորվել է, այսօր մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանը: