Արմինֆո. Իրավիճակը Հայաստանում, ընդհանուր առմամբ, զարգանում է դեպի լավը, բայց ոչ այն տեմպերով, որ մենք բոլորս կցանկանայինք տեսնել ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ։
<Որպես խորհրդարանի պատգամավոր, անշուշտ, կարող եմ նշել մեր թերությունները։ Ընդ որում, ես գիտակցում եմ առանց թերությունների պետական մեքենայի կառավարման անհնարինությունը ։ Սխալ որոշում կայացնելու ռիսկը միշտ էլ կա ։ Կարեւոր է ընդդիմության դերը նման սխալ որոշումները խորհրդարան կամ այլ հանրային հարթակներ տեղափոխելու գործում։ Մենք մեր հերթին կարող ենք ընդունել դրանք կամ ոչ, բայց ամեն դեպքում պետք է դրանց համար քաղաքական պատասխանատվություն կրենք>, - ընդգծել է նա ։
Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվությունն ու նրա հայտարարություններն այն մասին, թե <գործող իշխանությունը շատ փոքր ժամանակ է մնացել>՝ Ուլիխանյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել ավելի ուշադիր վերաբերվել նման հայտարարություններին: Ավելին, ժամանակի ընթացքում նման հայտարարությունների քաղաքական արժեքը գնահատելը բխում է վերջիններիս շահերից, որպեսզի դադարեն լսել գրոշի արժեք չունեցող ելույթները։
Լուծումը, ըստ խորհրդարանականի, ժողովրդի կողմից այս կամ այն քաղաքական գործիչներին ճիշտ գնահատական տալու մեջ է ՝ նրանց և նրանց ծրագրերին ծանոթանալու հիման վրա ։ Այս ամենը, Ուլիխանյանի կարծիքով, հասարակությանը թույլ կտա ինքնուրույն զտել առկա քաղաքական նյութը ՝ մաղելով քաղաքական աղբը։ Նրա կանխատեսմամբ ՝ հենց այդ մաղումն է դառնալու առաջիկա տարիների կարևորագույն քայլը, քանի որ բերելու է քաղաքական դաշտի առողջացմանը ։
<Քաղաքագիտական առումով ընդդիմադիր ուժեր, այսինքն ՝ իշխանության մաս չհանդիսացող ուժեր, կան։ Դեռ հեղափոխությունից առաջ <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը, որպես առանցքային օրակարգ, բարձրաձայնեց ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման անհրաժեշտությունը։ Այս օրակարգն այսօր էլ կա, սակայն հասկանալի պատճառներով մեր կուսակցությունն այդ օրակարգն իրականացնել չի կարող ։ Այս խնդիրը պետք է լուծեն այլ քաղաքական կուսակցություններն ու ուժերը՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական>, - ընդգծել է նա ։
Ուլիխանյանի գնահատմամբ ՝ այսօր բոլորը շատ լավ տեսնում են, որ այնտեղ, որտեղ պետք է լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն, կա միայն մաքուր դաշտ ։ Եվ 30-ամյա պետականության համար դա լավ չէ։ Սակայն, այդ դաշտն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են քաղաքական ինքնարտահայտման։ Միակ պայմանը ՝ ինքնադրսեւորվել պետք է քաղաքական կուսակցության կազմում, այլ ոչ թե՝ ավազակախմբի։