Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԵԽԽՎ փոխնախագահ, Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
"Հոկտեմբերին նախատեսված նստաշրջանը չեղարկվել, ԵԽԽՎ հերթական նստաշրջանը սովորական, առերես ձեւաչափով տեղի կունենա հունվարից ոչ շուտ", - ասել է Տոլստոյը լրագրողներին՝ ամփոփելով վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն:
Նա հիշեցրել է, որ հունվարին պետք է տեղի ունենան ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի, , ՄԻԵԴ-ի դատավորների և Եվրոպայի խորհրդի այլ պաշտոնյաների ընտրություններ։ "Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան մասնակցել առաջիկա նստաշրջանին՝ գոյություն ունեցող համաճարակաբանական սահմանափակումների հետ կապված, ոմանք գտնվեն դահլիճում, մյուսնները մասնակցեն տեսակապով, դա կխախտի հավասար իրավունքների սկզբունքը վեհաժողովում։ Նման հիբրիդային նիստերի անցկացումն անարդար եմ համարում նրանց նկատմամբ, ովքեր չեն
կարողանա ներկա գտնվել անձամբ", - ընդգծել է Տոլստոյը։
Բացի այդ, Տոլստոյի խոսքով, բյուրոյի նիստի ընթացքում որոշում է ընդունվել հոկտեմբերի 12-13-ը եւ 22-23-ը տեսակոնֆերանսի ձեւաչափով ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստի անցկացման մասին ՝ ոչ միայն նրա անդամների, այլեւ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: