Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ, ամենևին էլ պատահական չի արվել ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
<Ֆրանսիան Մակրոնի նախագահության շրջանում փորձում է որոշ չափով վերականգնել իր դիրքերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Մակրոնի՝ Լիբանան կատարած երկու շատ կարևոր այցերը դրա նախանշաններն էին։ Այսօր խոսքը տարածաշրջանում ֆրանսիական ռազմական նավատորմի մշտական տեղակայման մասին է, ռազմանավերն արդեն գտնվում են ջրատարածքի այդ հատվածում>, - նշել է նա ։
Նման հայտարարություններով և, գլխավորը, գործողություններով Մակրոնը, ըստ Սաֆրաստյանի, ակնհայտորեն ցույց է տալիս Անկարայի քաղաքականության հանդեպ ծայրահեղ դժգոհությունը։ Փարիզը նաև դժգոհ է Էրդողանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումից ։ Դրա վկայությունն Է Բրյուսելի բավական մեղմ արձագանքը ֆրանսիական նավի վրա թուրքական ռազմանավի ճնշման ակնհայտ դեպքին։ Մինչդեռ, այդպիսով, Թուրքիան ցույց տվեց ոչ միայն Ֆրանսիայի, այլև ՆԱՏՕ-ի հետ հաշվի նստելու մտադրության լիակատար բացակայությունը ։
Սաֆրաստյանը Դաշինքի ղեկավարության նման մեղմությունը բացատրում է անդամ երկրների միջեւ հակասությունները հնարավորինս մեղմելու ձգտումով: Այս առումով նա չի ակնկալում ՆԱՏՕ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխություն եւ, առավել եւս, Թուրքիայի նկատմամբ կտրուկ գործողություններ։ Նրա գնահատմամբ ՝ մահմեդական Թուրքիան չի կորցրել աշխարհաքաղաքական կարեւորությունը Դաշինքի համար, համապատասխանաբար, ՆԱՏՕ-ից նրան հեռացնելու մտադրություն էլ չկա ։ Նման մտադրություն չունի նաև Անկարան։
Սաֆրաստյանի գնահատմամբ, Անկարան փորձում է իր արտաքին քաղաքականությունը վերածել արկածախնդրության, որի միջոցով լարվածություն է ստեղծում տարածաշրջանում՝ռազմավարական առավելություն ձեռք բերելու նպատակով: Թուրքիան միաժամանակ օգտվում է սեփական արկածախնդիր քաղաքականության նկատմամբ Եվրոպայում միասնական մոտեցման բացակայությունից ։ Հենց դա է, նրա գնահատմամբ, պայմանավորում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բացակայությունը՝ չնայած Կիպրոսի և Հունաստանի բոլոր պահանջներին։
<Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը ցույց տվեց իր նկատմամբ որեւէ վստահության անհնարինությունը։ Մյուս կողմից ՝ աշխարհաքաղաքական շահերը դեռ ստիպում են հաշվի նստել նրա հետ ։ Մակրոնն այսօր ձգտում է Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հավաքական դիրքորոշման մշակմանը ՝ Թուրքիայի դեմ միասնական գործողություններ կազմակերպելու նպատակով ։ Թե որքանով դա նրան կհաջողվի, ժամանակը ցույց կտա, կանխատեսումներ անելը բավական բարդ է ՝ հաշվի առնելով Էրդողանի հաստատակամությունն ու արկածախնդրությունը>, - ամփոփել է Սաֆրաստյանը։