Արմինֆո.«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը։ Այս մասին հայտնում է DataLex դատական տեղեկատվական համակարգը։
Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և <Նորք> կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի միաձուլման արդյունքում ստեղծվել է <Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն>, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Հովհաննես Մադոյանը ։ Հատկանշական է, որ երկու բուժհաստատության միաձուլման մասին լուրը մոլորության մեջ է ոմանց, որոնք սխալմամբ որոշել են, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն այլեւս չի գործում: Իրականում նա շարունակում է իր սովորական գործունեությունը, այդ թվում ՝ ՄԻԱՎ-ով հիվանդների նկատմամբ դիսպանսերային վերահսկողության և համապատասխան թեստերի անցկացման մասով ։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը նշել էր, որ երկու բուժհաստատությունների միավորումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: Բացի այդ, միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը: Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին: Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։
Տարեսկզբին <Նորքի> հետ միավորվելու որոշումը խիստ քննադատություն առաջացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից, սակայն լարվածությունը հանդարտվեց այն բանից հետո, երբ <Նորքը> դարձավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորված առաջին հիվանդանոցը Հայաստանում: Անցած ամիսների ընթացքում <Նորքի> հզորությունները ուժեղացվել են և, մասնավորապես, կառուցվել է առանձին մոդուլ՝ կորոնավիրուսի կասկածով անձանց համար։