Արմինֆո.Երևանում հին ուղևորատար <գազելները> կփոխարինվեն ոչ թե ավտոբուսներով, այլ՝ պարզապես նոր <գազելներով>, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում ։ Այս մասին օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու <Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Այս համատեքստում նա վկայակոչել է մայրաքաղաքի տնտեսության զարգացման 5-ամյա ծրագիրը, որում, համաձայն տրանսպորտային ցանցի նոր նախագծի, բացառվում է որպես հասարակական տրանսպորտ գազելների շահագործումը, որոնց փոխարինելու պետք է գան 18մ, 12մ և 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսները ։ Մասնավորապես, նոր տրանսպորտային ցանցը նախագծվել է WYG ընկերության կողմից, որի հանդեպ պարտավորություններն արդեն ծածկված են ։ Խաժակյանի խոսքով, նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է 900 նոր տրանսպորտային միջոցի ձեռքբերում:
<Այս տարվա ապրիլին քաղաքապետը հայտարարեց, որ հայտարարված է 100 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթ։ Սակայն մրցույթը չկայացավ, հաղթողներ չկան։ Եվ 100 ավտոբուսների փոխարեն պարզապես նոր գազելներ են պատվիրվելու>, - ասել է <Լույս> խմբակցության անդամը ։ Որպես իր խոսքերի հաստատում՝ Խաժակյանը նշել է քաղաքապետարանի մրցույթում նշված տեխնիկական պարամետրերը, որոնք գրեթե լիովին համապատասխանում են մեզ վաղուց ծանոթ գազելների պարամետրերին: Միակ տարբերությունը կլինի հարմարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ <100 նոր գազելի փոխարեն կարելի էր ձեռք բերել 70 - 80 միջին ավտոբուս>, - դժգոհել է նա: Խաժակյանի կարծիքով, այս հարցի լուծումը կարող է լինել մասնավոր ներդրողների ներգրավումը, որոնք կզբաղվեն նոր ավտոբուսների գնման գործընթացով: <Այո, դա ժամանակ կպահանջի, բայց եթե մենք հիմա չսկսենք, ապա ինչպիսին կլինի մեր ապագան՝ պատկերացում չունեմ>, - ընդգծել է պատգամավորը:
Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն ՝ հանրապետության տրանսպորտային ցանցում չեն կարող օգտագործել այն <գազելները>, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 15 տարին: Խաժակյանի խոսքով ՝ Հայաստանում նման երթուղային տաքսիները ներկայումս 450-ն են ։ <Այսպիսով՝ շարունակելով շահագործել այդ գազելները՝ մենք խախտում ենք կառավարության որոշումը, պայթյունի կամ այլ պատահարների դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու անձը։ Կամ պետք է տրանսպորտային ցանցից հանել այդ երթուղայինները, կամ էլ փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ>, - ասել է նա ։
Սակայն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, որ փոքր ավտոբուսների, այլ ոչ թե միկրոավտոբուսների ձեռքբերումը, ինչպես պնդում է Դավիթ Խաժակյանը, չի բացառում և ոչ մի դեպքում չի փոխարինում նախկինում հայտարարված 12 - մետրանոց 100 ավտոբուսների ձեռքբերման մրցույթին։
<Հաշվի առնելով, որ ապրիլին հայտարարված 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել՝ պարամետրերին անհամապատասխանության պատճառով, մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք, հայտարարել ենք 100 փոքր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ ՝ դա դիտարկելով բացառապես՝ որպես, այսպես կոչված, միջանկյալ տարբերակ>, - ասել է մամուլի քարտուղարը:
Միաժամանակ նա վստահեցրել է, որ առաջիկայում, երբ պատրաստվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, քաղաքապետարանը կհայտարարի 100 12-մետրանոց ավտոբուսների ձեռքբերման նոր մրցույթի մասին ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ <Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա շարունակել: «Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։ Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:
Ներկայացնեմ նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը` ցածր հատակ, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն, ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն, հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ։
Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում>: