Արմինֆո. <Երևանի քաղաքապետը, ով ի պաշտոնե տեղական մակարդակով առաջնորդ է, Արտակարգ դրության իրավական ռեժիմի և պանդեմիայի ողջ ընթացքում «թաքնվել» էր, ժողովուրդ ջա'ն, նորմալ է, որ մարդը վախենում է վարակվել, բայց կա մի կարևոր հանգամանք, նման մարդը չի կարող հանրային առաջնորդի դերակատար լինել>։ Այս մասին Մարուքյանը գրել է Facebook-ի իր էջում ։
Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ համավարակի ժամանակ բոլոր պետական կառույցներում դադարել են պարգևավճարներ տալ, սակայն Երևանի քաղաքապետը շարունակում է կառույցի աշխատակիցներին 47 մլն դրամ պարգևավճար տրամադրել:
<Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետն է, և կարող էր գոնե մեկ անգամ դուրս գալ տանից, քայլել փողոցներով, ստուգել, թե ինչպես է աշխատում հասարակական տրանսպորտը, արդյոք ախտահանում է իրականացվում մայրաքաղաքի փողոցներում ։ Այն, որ մարդը վախենում է կորոնավիրուսով վարակվելուց, դա նորմալ է, բայց տվյալ մարդը չպետք է հանրային առաջնորդ լինի ։ Պարզապես Հայկ Մարությանը չի արդարացնում ժողովրդի սպասելիքները, և հենց նա կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյանին դնել հսկայական խնդրի առջև ։ Որովհետեւ նրա հրաժարականի պարագայում իրենք նաեւ չունեն ուրիշ մարդ, ում կարող են ընտրել այդ ցուցակից: Սա խորը խրոբլեմ է իշխանության համար եւ հենց ինքն էլ տապալելու է գործող իշխանությանը, որովհետեւ հենց Երեւան քաղաքը որպես ամենամեծ ընդդիմադիր կենտրոն, գեներացնում է ամենամեծ դժգոհությունը, եւ Հայկ Մարությանը դրա առաջամարտիկն է>,-եզրափակել է Մարուքյանը։