Արմինֆո. <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը հանդիպում է անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, վարչապետը պարբերաբար հանդիպում է ունենում խմբակցության անդամների հետ։ <Այս անգամ հանդիպումների միջև ինտերվալն ավելի երկար էր>, - ընդգծել է պատգամավորը:
Մակունցը նաև հայտարարել է, որ նիստի հստակ օրակարգ չկա։ <Օրակարգը կձեւավորվի հանդիպման ընթացքում>, - եզրափակել է խմբակցության ղեկավարը: