Արմինֆո.Մոսկվայում մահացել է խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովը ։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի աղբյուրը։
Աղբյուրի համաձայն ՝ 61-ամյա Միխայիլ Բաղդասարովը ինսուլտ Է տարել եւ վերջին երեք օրերին կոմայի մեջ է գտնվել։
Հիշեցնենք, որ Միխայիլ Բաղդասարովն իշխանության բարձրագույն օղակների ներկայացուցիչների մերձավոր շրջապատի մեջ էր մտնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Նա եղել է նավթամթերքի մատակարարումներով զբաղվող <Mika Limited> ընկերության սեփականատերը ։
Նրան էր պատկանում նաև <Արմավիա> ավիաընկերությունը, որն ուներ ազգային փոխադրողի կարգավիճակ ։ 2013 թվականի ապրիլի 1-ից ավիաընկերությունում սկսվել է սնանկության ընթացակարգը ։ Գործարարը նաեւ <Հրազդան ցեմենտ> գործարանի եւ բիտումի գործարանի սեփականատերն էր։ Գործարարը նաև <Միկա> ֆուտբոլային ակումբի հիմնադիրն էր ։