Արմինֆո. Նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ով հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով, ձերբակալվել է: Այս տեղեկությունը հաստատում է Գլխավոր դատախազությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն, Սարգսյանը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 11 տարի առաջ կատարված ավազակային հարձակման պատվիրատուն է: 2018 թվականին Սարգսյանի առանձնատանն ու բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք։Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: