Arminfo.info





 Շաբաթ, 8 Օգոստոսի 2020 14:06
Ալեքսանդր Ավանեսով

Արմեն​ Սարգսյան․ Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ

Արմեն​ Սարգսյան․ Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ

Արմինֆո. Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ​ ​ Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ:​

 

Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ​ ամիս​ հայ-ադրբեջանական​ սահմանի​ հյուսիս-արևելյան​ հատվածում​ Ադրբեջանի​ կողմից​ սանձազերծած​ ռազմական​ գործողությունների​ կիզակետում​ էր​ և​ ենթարկվել​ էր​ հրետակոծության​ հակառակորդի​ կողմից:

 

Նախագահ Սարգսյանն այցելել է​ Չինարի​ի դպրոց,​ որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ​ Սարգսյանի​ որդիների՝​ Հայկ​ և​ Վարդան​ Սարգսյանների​ նվիրատվութ​յամբ դպրոցին հատկացվել են գույք​ (սեղաններ,​ աթոռներ,​ պահարաններ),​ ​ինչպես​ նաև​ համակարգչային​ տեխնիկա:​ Դպրոցների աշակերտներին համակարգչային​ տեխնիկայով ապահովելու​ ​ ծրագիրը, որն​ իրականացնում են​ Հայկ և Վարդան Սարգսյանները, նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երեխաներին կապել Սփյուռքի իրենց հասակակիցների հետ, շփումներ ստեղծել​ ​ Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունների​ ու սաների միջև: Հանրապետության նախագահի տիկնոջ՝​ Նունե Սարգսյանի​ «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում Չինարիի դպրոցը և դպրոցականները ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցների և աշակերտների հետ՝ սկսելով յուրօրինակ համագործակցություն:

 

Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ Հանրապետության նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։ «Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում»,-նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:

 

Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:

 

Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին' մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:

 

Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ մարդիկ, որոնք ապրում են այս գեղեցիկ բնաշխարհում, շատ ավելի խորն են ու բնական, քան մեզնից շատերը։ «Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է,- ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն, որովհետև հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է։ -Այս դրախտի մեջ նաև հսկայական կրթական դրախտ կա՝ մեր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը»: Այդ համատեքստում նախագահը ներկայացրել է մեր հաջողության բանաձևը, որը շատ պարզ է։ «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,- ասել է նա: -Ես շատ լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ՝ դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ, կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել։

 

Այն մարդկայինը, որ մենք ունենք մեր հարևանի, ընկերոջ, համագյուղացու նկատմամբ, շատ մեծ արժեք ունի։ Այդ արժեքը հաճախ չի գնահատվում, չենք գնահատում այն, թե ինչ հարստության մեջ ենք ապրում, որը մարդկային հարստությունն է, մեր բնությունը»:

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Չինարիի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ իրենց կարևոր առաքելության համար, նախագահ Սարգսյանը նշել է, որ սահմանամերձ գյուղում ուսուցիչ, տնօրեն կամ գյուղապետ լինելը միայն աշխատանք չէ, այլև առաքելություն է։ Հանրապետության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել չինարեցիներին և բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ ընդգծելով, որ մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի բարձր մարտական պատրաստականության, այնպես էլ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ:​ ​

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փնտրել ըստ օրերի