Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը պաշտոնը լքել էր այս տարվա փետրվարին ։ Նրա լիազորությունները կատարել է ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գեներալ Ալեքսանդր Աղաջանյանը։